Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Վեստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՊԼ 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակ՝ 4:0 հաշվով։

Հանդիպման հաշիվը խաղի արդեն երկրորդ րոպեին բացեց թիմի գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։ 13-րդ րոպեին Տետոն Եննեն կրկնապատկեց հաշիվը։ 13 րոպե անց Յատարան դարձավ դուբլի հեղինակ։

87-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Միշել Այվազյանը։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 26 միավորով 3-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի «Ուրարտուն», որը 1 խաղ քիչ է անցկացրել և 2-րդն է։

«Վեստ Արմենիան» 7 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։




Լրահոս