Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է մահացել։

Նախարարի խոսքով՝ երեխան պատվաստված չի եղել։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք: Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:

 




Լրահոս