ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Ադելը համերգի ավարտին շրջել է հայկական դրոշով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Ադելը Լաս Վեգասում ունեցած իր համերգից հետո զրուցում էր հանդիսատեսի հետ՝ Հայաստանի դրոշը ձեռքին:
Երգչուհու մարքեթինգային թիմը հրապարակել է հոլովակ, որտեղ Հայաստանի դրոշը ձեռքին նա մոտենում է եւ երկրպագուներից մեկից վերցնում այն նկարը, որը նկարել է, երբ 7 տարեկան է եղել:

Մեկ այլ հրապարակումից պարզ է դառնում, որ դրոշը Ադելին նվիրել է հայ երկրպագուն՝ դերասան Տիգրան Ալթունյանը, որը հայտնի է «Էլենի օրագիրը» սերիալից:

«Ինչ տեղի ունեցավ Վեգասում, կմնա ինձ հետ ընդմիշտ: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի կնոջը իմ երազանքն իրականություն դարձնելու համար»,-Ադելի եւ իր համատեղ նկարին կից գրել է Տիգրանը:

Մարիամ Ղազարյան




Լրահոս