Այրվել է 6 հա բուսածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արայի լեռան լանջին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Արայի լեռան լանջին հրդեհը բռնկվել է Սարալանջ գյուղի կողմից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 19:59-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ:




Լրահոս