Իրանն առաջիկա օրերին լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին կանցկացնեն «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ զորավարժությունները։ Այ մասին հայտնում է Tasnim պետական գործակալությունը։

Զորավարժություններին կներգրավվեն զրահապատ տանկեր, հրետանի, հրթիռային, օդադեսանտային և այլ ստորաբաժանումներ՝ բոլոր տեսակի տեխնիկայի ներգրավմամբ։ Դրանք կանցկացվեն Սպահան քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի կենտրոնում։

Հետաքրքիր է, որ զորավարժություններն անցկացվում են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրմանը զուգահեռ և Իսրայելը մտավախություն ունի, որ Թեհրանը կամ տարածաշրջանում նրա դաշնակիցները կարող են միջամտել մարտերին։




Լրահոս