Ռուսաստանն ազատ է արձակել մինչև100 հազար բանտարկյալների և ուղարկել Ուկրաինա՝ կռվելու: Այս մասին գրում է The Washington Post-ը։
Ռուսաստանի Դաշնության արդարադատության փոխնախարար Վսևոլոդ Վուկոլովը պանելային քննարկումներից մեկում ասել էր, որ Ռուսաստանում բանտարկյալների թիվը մինչև 2022 թվականի փետրվարը կազմում էր մոտ 420 հազար մարդ, իսկ այժմ այն նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի` մոտ 266 հազար մարդ:
«Русь сидящая» հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովայի խոսքով, սա ցնցող թիվ է։ Պատերազմի սկզբում կար 420.000 բանտարկյալ։