Ադրբեջանի 22 հազար բանտարկյալներից 632-ը կանայք են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 2015 թվականին նվիրված զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող բաժնից տեղեկանում ենք, որ այդ երկրում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է 22 հազար 526 մարդ, որոնցից 632-ը կանայք են:

Ըստ իրավապաշտպանների՝ Ադրբեջանի նախագահը անցած տարվա մարտի 18-ին ներում է շնորհել 101 բանտարկյալների, որոնցից 4-ը եղել են քաղբանտարկյալներ: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի իշխանությունները դատապարտյալներին ստիպել են, որ նրանք զղջման գրություններ ներկայացնեն, եւ միայն այդ կերպ են խոստացել ներում շնորհել:




Լրահոս