24 տարի առաջ այս օրը խորհրդարանում ահաբեկչություն եղավ։
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ:
Հոկտեմբերի 27-ին զոհ գնաց ութ մարդ, այդ թվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը: