
Սրվել է իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի սահմանին։ Հաղորդվում է,որ հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 20։00-ին սկսվել է փոխհրաձգություն։
Հնդկական կողմը հաղորդում է Պակիստանի կողմից անառիթ կրակահերթերի մասին, որոնց իրենք «արժանի պատասխան են տվել»։
Զոհերի և վիրավորների մասին պաշտոնապես չի հաղորդվում, սակայն Times of India-ն հաղորդում է առնվազն 5 պակիստանցի «ահաբեկչի» զոհվելու մասին։