ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը․ եկամուտները խնայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին կայացած ավագանու նիստում ընտրվեցին Երևանի քաղաքապետի տեղակալները.  Արմեն Փամբուխչյանը նշանակվեց Երևանի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ երկրորդ փոխքաղաքապետ, Սուրեն Գրիգորյանը վերանշանակվեց իր պաշտոնին, հաջորդը «Հանրապետություն» խմբակցությունից Սարգիս Մադաթյանն էր։

Արմեն Փամբուխչյանի ունեցվածքին անդրադարձել էինք արդեն, այժմ ուսումնասիրենք այս 5 տարիների ընթացքում քաղաքապետի նախկին պաշտոնակատար, այժմ Երևանի երկրորդ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի ունեցվածքը։ Որտեղից և որքան ֆինանսական միջոցներով Հովհաննիսյանը դարձավ ավագանու անդամ, ապա փոխքաղաքապետ։

Լևոն Հովհաննիսյանը մինչ ավագանու անդամ դառնալը․ աշխատել է բանկային համակարգում «Զարգացման Հայկական Բանկում »,  «Արդշինբանկում», «ՎՏԲ Հայաստան բանկում»  որպես գլխավոր կամ առաջատար մասնագետ։ 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Բանկային համակարգում աշխատելու տարիներին՝ 2017 թվականին, Հովհաննիսյանը բազմաբնակարան շենքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Հովհանիսյանը հայտարարագիր ներկայացրել է այն ժամանակ, երբ քաղաքապետի առաջին տեղակալ էր, սակայն այն ներկայացրել է հայտարարագիր ներկայացնելու վերջին օրը՝ մայիսի 31-ին։

Ըստ հայտարարագրի՝  բանկային հաշիվների մնացորդները կազմել են 556 հազար դրամ, կանքիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ։ Հովհաննիսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 641 հազար դրամ, որից 6 մլն 354 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Management System International, Armenian Support Initiative կազմակերպությունից, 748 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն Երևանի քաղաքապետարանից, 5 մլն 539 հազարը՝ աշխատանքի վարձատրություն ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ-ից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 793 հազար դրամ։

Մեկ բնակարան էլ հայտարարագրել է Հովհաննիսյանի կինը՝ Թամարա Ղարիբյանը, որը ձեռք է բերել 2007 թվականին Արաբկիր վարչական շրջանում։ Ընտանիքը տրանսպորտային միջոց չունի, և թերևս այն պատճառով, որ արդեն 2 տարի է Հովհաննիսյանը ծառայողական մեքենայով է շրջում։ Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 89 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 850 հազար դրամ։ Հովհաննիսյանի կինը ևս աշխատում է նույն բանկում՝ «Արդշինբանկում», որտեղ նախկինում աշխատում էր ամուսինը։ Թամարա Ղարիբյանի տարեկան եկամուտմները կազմել են 6 մլն 255 հազար դրամ, որն էլ նույն բանկից ստացված աշխատանքի վարձատրություն է։

Կնոջ ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  150 հազար դրամ։

Հիշեցնենք նաև, որ Լևոն Հովհաննիսյանը Տիգրան Ավինյանի հետ շատ մտերիմ հարաբերոությունների մեջ է, ինչի շնորհիվ էլ վերընտրվել է։

Նշենք նաև, որ ամուսինները իրենց ստացված եկամուտները ոչ մի անգամ չեն ծախսել, նույնիսկ վարկերի մարմանը գումարներ չեն ուղղել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս