ԳԱԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնապես հայտարարվել է, որ երկուշաբթի օրը` նոյեմբերի 7-ին, Հայաստան է ժամանելու Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն եւ հանդիպում է ունենալու Սերժ Սարգսյանի հետ: Հետաքրքիր է, թե ինչու է ՎՀ արտգործնախարարը որոշել այցելել Հայաստան: Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե ինչու է Վաշաձեն գալու: «Դա զուտ աշխատանքային այցելություն է: Հանդիպումից հետո կներկայացնենք հաղորդագրություն, որտեղ մանրամասն կնշենք, թե ինչ է քննարկվել, եւ ինչ նպատակով է նա եկել Հայաստան»,-ասաց Բալայանը:




Լրահոս