Իրանում զորավարժությունները մեկնարկել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում այսօր մեկնարկել են «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ ցամաքային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Բրիգադային գեներալ Ամիր Չեշակն այս առնչությամբ ասել է.«Այս զորավարժություններին ներգրավված են հետևակ, զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, օդուժ, անօդաչու սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և օժանդակ ավիացիա»:

Նա նաև նշել է, որ զորավարժությունների նպատակն է նոր սպառնալիքների դեպքում զսպման կարողության, ինչպես նաև կայուն անվտանգության զարգացում:

Զորավարժությունները կտևեն երկու օր:




Լրահոս