Վրաստանում ի պատիվ Հեյդար Ալիևի 100-ամյակի կառուցվել է դրամատիկական թատրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատիվ Հեյդար Ալիևի 100-ամյակի Թբիլիսիում կառուցվել է ադրբեջանական դրամատիկական թատրոն։ Նախագծի համաձայն՝ շինարարության ընթացքում թատրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 2565 քմ, ինչը վկայում է Ադրբեջանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցության մասին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի հիմնադրման արարողության ժամանակ, ասել է.

«Վրաստանի կառավարությունը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը», – նշել է նա:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենում Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս