Ալեն Սիմոնյանի տելեգրամյան առաջին «թեժ» նորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիք է բացել ու որոշել կիսվել իր խոհերով, հուշերով ու գաղտնիքներով։

Ալիքի անվան բարդ մտորումներից հետո Սիմոնյանն ի վերջո վճռել է կիսվել մտքերի, գաղտնիքների իր «առաջնեկով», ասել է թե Սիմոնյանը հայտնեց անդրանիկ թեժ նորությունը։

«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով:

Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա.Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար՝ պետք չէր անցնել տիկին:

Պետք է հասկանաք, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորել:

Ասօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում, միևնույնն է, խելոք ներողություն եք խնդրելու», – գրել է նա։




Լրահոս