Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշ երեկոյան Երևանում ավտոքարշակը Վ. Փափազյան Սահյան փողոցների խաչմերուկում բախվել է փողոցով անցնող գազատար խողովակին, ինչից խողովակը վնասվել է և սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները: Գազախողովաները վնասվել են և սկսվել է ուժեղ գազի արտահոսք: Ձայնը լսելի է եղել անգամ մի քանի հարյուր մետրից: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:




Լրահոս