
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դիաննա Ստեփանի Գրիգորյանը մեղադրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-242-րդ հոդվածի 1-ին մասին՝ 2 դրվագով) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հետևյալ հանցավոր արարքները կատարելու համար.
Դիաննա Գրիգորյանը ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20.000 եվրոյով և 5.000 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել երկու երեխաների, որն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:
Բացի այդ, Դիաննա Գրիգորյանը կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը և պատկանելությունը:
Քնար Մանուկյան