Ուկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 300 հազար ուկրաինացի սպառողներ երկրի 14 շրջանում առանց էլեկտրականության են մնացել եղանակային պայմանների վատթարացման հետևանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ եղանակային վատ պայմանների պատճառով դադարել է աշխատել նաև Ուկրաինայի և Հունգարիայի միջև կապի գիծը։

Այժմ մասնագետները վերականգնողական աշխատանքներ են իրականացնում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հզոր փոթորիկ է մոլեգնում երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում։ Մինչև օրվա վերջը սպասվում է քամու ուժգնացում: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ էլեկտրահաղորդման գծերից, ծառերից և գովազդային վահանակներից։




Լրահոս