«Ռիա Նովոստին» հայտնում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ՌԴ ԱԳՆ-ից ստացել է ռուսների ցուցակը, ովքեր կարող են լինել պատանդների թվում, փնտրում է նրանց և պատրաստ է ազատ արձակել ասել է Քաղբյուրոյի անդամ և ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկին։
«Ռուսական կողմից արտաքին գործերի նախարարության միջոցով մենք ստացել ենք երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիների ցուցակը, մենք շատ ուշադիր ենք այդ ցուցակի նկատմամբ , քանի որ մենք Ռուսաստանին նայում ենք որպես մեր ամենամոտ բարեկամի»,- ասաց նա։
Ըստ Մարզուկի, ցուցակում ընդհանուր առմամբ ութ անուն կա.
«Ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ովքեր տարվել են և այժմ գտնվում են Գազայում, մենք նրանց հյուր ենք վերաբերվում: Հիմա մենք փնտրում ենք այդ մարդկանց։ Դժվար է, բայց փնտրում ենք, և եթե գտնենք, կազատենք՝ չնայած «ներկայիս իրավիճակով պայմանավորված» դժվարություններին», ֊ հավելել է նա։
Օֆելյա Հովհաննիսյան