ՀՀ թոփ 5 համալսարանները՝ խոշոր հարկատուների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այդ հարկատուների ցանկն ուսումնասիրելով հասկանում ենք, որ կրթական ոլորտից Հայաստանի խոշոր պետական համալսարանները, որոնց մի մասը հիմնադրամներ են, հանդիսանում են խոշոր հարկատուներ։

Համալսարանների ցանկը գլխավորում է ՀՀ Մխիթար Հերացու անվան պետական համալսարանը. այն հարկատուների ցանկում 99-րդն է, որի հարկային մուտքերը կազմել են 2 մլրդ 318 մլն դրամ։ Հնարավոր է այս փաստը չզարմացնի մեր ընթերցողներին, քանի որ սա այն համալսարանն է, որն ունի ամենաբարձր վարձավճարների ցանկը։ Եթե մոտավոր թվերը կլորացնելով հաշվենք, ապա մեկ ուսանողը ուսումնառության ընթացքում համալսարանին տալիս է 10 միլիոնից ավելի գումար։

116-րդ տեղում Երևանի Պետական համալսարանն է, որի մուտքերը պետական բյուջե կազմել է 2 մլրդ 119 մլն դրամ, բժշկական համալսարանից 199 մլն դրամով քիչ։

Հայաստանի ամերիկյան համալսարանը վճարել է 1մլրդ 101 մլն դրամ։ Համալսարանը կարող էր լինել առաջինը վարձավճարների բարձր լինելու պատճառով, բայց այն համալսարանների շարքում թվով 4-րդն է, քանի որ որպես Հայաստանի ամենաթանկ համալսարան, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ սովորել այստեղ։

5-րդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն հիմնադրամն է, որը ներկայացված հարկային հաշվետվության 9 ամիսների ընթացքում ՀՀ բյուջե է մուտք է արել 708 մլն 692 հազար դրամ գումար։ Հավելենք նաև, որ այս համալսարանը ՀՀ պահանջված համալսարաններից է, քանի որ կան մասնագիտական ուղղություններ, որոնք միայն այս հաստատությունում են ուսումնասիրվում։

Կարող ենք եզրակացնել, որ համալսարանների թոփ հնգյակում դասավորված են ոչ միայն ներկայացված հարկերի մուտքերի չափերով, այլ այդ համալսարանի եկամուտներ ապահովվող ուսանողների թվով։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս