«Մեծ եղբոր» «մշակույթը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ժողովուրդը երբեք ալկոհոլի չարաշահման այն աստիճանի չի հասել, և դա գալիս է հոգեկերտվածքի առանձնահատկություններից, մենք կարողանում ենք լուրջ վերաբերվել ալկոհոլ օգտագործելուն» 

Նաիրա Կարապետյան 

Ամեն ինչ դեռ առջևում է, ժողովրդի հոգեկերտվածքի վրա էլ ժամանակն ու պայմաններն իրենց ներգործությունն են թողնում: Իսկ եթե ժողովուրդը մնա այն քաղաքական ուժի իշխանության տակ, որը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ապա ալկոհոլի նկատմամբ վերաբերմունքն էլ կփոխվի, մանավանդ որ մենք բռնել ենք Մաքսային միություն մտնելու ճանապարհը, իսկ «մեծ եղբոր» «մշակույթն» ընդօրինակելը Հայաստանի մոտ լավ է ստացվում: Ցավոք, որպես կանոն, միշտ ընդօրինակում են այդ «մշակույթի» բացասական տարրերը, իսկ դրականը չեն նկատում, ձեռնտու չէ:

Կարեն Վարդանյան




Լրահոս