Նաիրա Կարապետյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզանն Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը:

Այս մասին հերթական քառօրյա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ որի մանդատը տրվում է ՀՀԿ-ի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին»,- հայտնեց Բաբլոյանը:

Նաիրա Կարապետյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:




Լրահոս