Անտուն ՔՊ-ական փոխքաղաքապետի ունեցվածքը. Սուրեն Գրիգորյանի եկամուտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին հրապարակել էր անտուն ՔՊ-ականների ցանկը, ովքեր հեղափոխությունից հետո պաշտոն ստանալով ս
տներ են ձեռք բերել։

Քաղաքային ՔՊ-ական անտուններից Սուրեն Գրիգորյանն էլ օրերս վերընտրվեց փոխքաղաքապետի պաշտոնում։

2018 թվականի հեղափոխությունից հետո դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցության դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Այդ ընթացքում էլ Գրիգորյանը ոչ մի անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա դրամական միջոցները 2019 թվականին ներկայացրած հայտարարագրում կազմել են 45 հազար դրամ։ 2022 թվականի տարեկան հայտարարագրում նրա տարեկան եկամուտները կազմել են 12 մլն 749 հազար դրամ՝ 2019 թվականի համեմատ աճելով գրեթը 280 անգամ։

2023 թվականի նրա եկամուտներից 11 մլն 31 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, 423 հազարը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից, որը եղել է ապահովագրական հատկացում։ Ըստ եկամուտների՝ գրեթե 1 մլն 294 հազար դրամ կազմում են Գրիգորյանի վարկերը, սակայն ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում կազմել են 697 հազար դրամ։

Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 249 հազար դրամ։ Նա ոչ միայն տուն չունի, այլ նաև կանխիկ դրամ և տրանսպորտային միջոց։

Գրիգորյանը 12 միլիոն դրամ եկամուտ ունի, սակայն ոչ մի ծախս չի հայտարարագրել։

Էմմա Միքայելյան




Լրահոս