
Ազատության հրապարակում այս պահին մի քանի տասնյակ ազատամարտիկներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՝ ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի: Նրանք պահանջում են ազատ արձակել ձերբակալված ազատամարտիկին: Armlur.am լրատվականի թղթակցի փոխանցմամբ ազատամարտիկները ՀՀ եռագույն դրոշներով «Կարմիր գծեր իշխանությանը» ու «ոչ Սերժին», «ոչ Միշիկին» ու «ոչ Սաշիկին» պաստառներով պատրաստվում են շարժվել դեպի նախագահի նստավայր` Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար նամակ հանձնելու: