Համաձայն ենք այն թեզի հետ, որ ոչ մի կտոր հող, ոչ մի գյուղ չպետք է հանձնենք Ադրբեջանին․ Վոլոդյա Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ մայիսի 11-ին հանրահավաք չի լինելու, և վերածրագրում են իրենց անելիքները:

Այս քայլը առաջացրեց մի խումբ մարդկանց բողոքի ձայնը, նրանք կարծում են, որ Բագրատ Սրբազանը չպետք է դադարեցներ հանրահավաքը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Վոլոդյա Ավետիսյանի հետ՝ հասկանալու համար՝ որքանո՞վ էր ճիշտ այս դադարը, վերջինս պատասխանեց, որ ծրագիր չուներ Բագրատ Սրբազանը և դա է եղել դադարի պատճառը:

«Սա ռուսական, քոչարյանական, սերժական կազմակերպած շարժ էր: Մենք՝ Բևեռի աջակիցներս, ուղղակի ցույց տվեցինք, որ մենք հանաձայն ենք այն թեզի հետ, որ ոչ մի կտոր հող, ոչ մի գյուղ չպետք է հանձնենք Ադրբեջանին»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս