Այսօր խորհրդարանում թեժ է լինելու. ովքեր կմասնակցեն բյուջեի քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում թեժ է լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները կգնան օրենսդիր: ԱԺ հանձնաժողովներում կքննարկվի «ՀՀ 2024թ-ի պետբյուջեի մասին նախագիծը:

Այսպիսով՝ այսօր խորհրդարան կգնան Նիկոլ Փաշինյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը:

Պետբյուջեյի քննարկմանը մասնակցելու համար հրավիրված է նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն, սովորաբար, նրա փոխարեն որեւէ նախագիծ ներկայացնելու կամ քննարկման մասնակցելու գալիս են տեղակալները:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս