Կիրանց գյուղի սկզբնամասում մեքենաների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել․ կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին` ժամը 18:44-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիրանց գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1996 թ.) և Peugeot մակնիշի (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1987 թ.) ավտոմեքենաները․ ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել Peugeot մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին, մարվել՝ 20:05-ին: Այրվել են ավտոմեքենաները։




Լրահոս