Իսրայելը թևակոխել է ՀԱՄԱՍ-ի դեմ իր պատերազմի երրորդ փուլը. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը թևակոխել է ՀԱՄԱՍ-ի դեմ իր պատերազմի երրորդ փուլը։ Այս մասին ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է իր գրասենյակի X սոցիալական ցանցի էջում:

«Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը:

Առաջին արգելափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը` օդային հարվածները նրանց վրա, շարունակվում է: ժամանակն է երրորդ փուլի. Իսրայելի պաշտպանության բանակն ընդլայնել է իր ցամաքային ներխուժումը Գազայի հատված»,- նշվում է հայտարարության մեջ։




Լրահոս