Բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, զենք-զինամթերքի առգրավման 3 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, խուլիգանության, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենք կրելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտկանությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 3 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս