
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, 2034 թվականի Աշխարհի առաջնության անցկացման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է: Սաուդյան Արաբիան միակն է, որը պատրաստակամություն է հայտնել ընդունել առաջնությունը:
Այսօր հայտնի է դարձել, որ Ավստրալիան հրաժարվել է հայտ ներկայացնել մրցաշարն ընդունելու համար։
Չնայած ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի հայտը միակն է, սակայն մրցաշարը հյուրընկալող երկիրը պաշտոնապես կհայտարարվի 2024 թվականի վերջին եռամսյակում։