ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ երգ հատուկ զույգի համար. Սարգիս Ավետիսյանը նոր տեսահոլովակ կներկայացնի. որտեղ է նկարահանվել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարգիս Ավետիսյանը նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ տեսահոլովակը նկարահանվել է Միացյալ Նահանգներում։
Երաժշտության հեղինակը հենց Սարգիս Ավետիսյանն է։

Երգչի պրոդյուսեր Արսեն Աղամիրյանը ArmLur.am-ին առաջին մանրամասները վստահեց և նշեց, որ երգը ունի հասցեատեր և հատուկ նկարահանվել է ԱՄՆ-ում բնակվող զույգի՝ Հարութի և Քրիստինայի համար և որպես անակնկալ առաջին անգամ հենց նրանց հարսանիքի օրն է հնչել։

«Պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 3-ին, ժամը 13:00-ին։ Աստված առաջ, հուսանք ամեն բան նախատեսվածի պես կգնա և խոչընդոտներ չենք ունենա պրեմիերայի հետ կապված»,- նշեց Արսենը։

Երգի բառերը հեղինակել է Լիաննա Բաբայանը, գործիքավորումը Գուրո Գասպարյանինն է։
«Վստահ եմ, որ այս երգը դեռ շատ սրտեր է միացնելու և դառնալու բոլորի սրտի այցեքարտը»,- ArmLur.am-ի հետ զրույցում որպես եզրափակում նշեց Սարգիս Ավետիսյանը։

Մարիամ Ղազարյան




Լրահոս