ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Դանիել Աթաջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ):
Մասնավորապես՝
– արտադրամասը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը.
– ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված բավարար քանակությամբ լվացարաններով, ինչպես նաև լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածքով,
– պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: