
Ինքնաթիռը, որով ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Մեյն, տեխնիկական խնդրի է հանդիպել, լրագրողներին հայտնել են ԱՄՆ վարչակազմից։
«Մենում վայրէջք կատարելիս օդանավը տեխնիկական սպասարկման խնդիր է ունեցել: Մեն-Դելավեր թռիչքի համար կօգտագործվի այլ օդանավ»,- հայտնել են Սպիտակ տանը:
Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, Վաշինգտոնից մեկնել են Մեն նահանգի Լյուիսթոն, որտեղ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 18 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։