Նեպալում երկրաշարժից կյանքից զրկվածների թիվը հասել է 260-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 157 մարդ, ևս 168-ը վիրավորվել են, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Երկրաշարժերի մոնիտորինգի և հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ Ջաջարկոտի շրջանում էպիկենտրոնով ցնցումներ են գրանցվել ուրբաթ ժամը 23.47-ին: Ուժեղ ցնցումներ են զգացվել երկրի մայրաքաղաք Կատմանդուում և հարևան Հնդկաստանի քաղաքներում, այդ թվում՝ Նյու Դելիում։

Ավելի վաղ հաղորդվել էր 143 զոհի մասին:




Լրահոս