Անահիտ Ավանեսյանի եւ Արսեն Թորոսյանի մրցակցությունը շարունակվում է. փորձում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՔՊ-ական պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ու ՏԿե նախարարը Մարտունիում ներկա գտնվեցին նորակառույց բժշկական կառույցի բացմանը:
Առաջին պլանում, իհարկե, Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանն էին:

ArmLur.am-ը բազմիցս է այդ հարցին անդրադարձել, որ Առողջապահության գործող եւ նախկին նախարարների միջեւ թեժ մրցակցություն է գնում:
Արսեն Թորոսյանը թեեւ 3 տարի պաշտոնավարելուց հետո տեղափոխվեց օրենսդիր, բայց նրա աչքը դեռ նախարարի պաշտոնի վրա է ու ամեն առիթի դեպքում՝ թե՛ ԱԺ ելույթներում, թե՛ իր ֆեյսբուքյան գրառումներում քննադատում է Անահիտ Ավանեսյանի գործունեությունը:

Գրել ենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը էլ իր հերթին դժգոհ է Ավանեսյանից եւ համարում է, որ նա տապալել է իր ոլորտը հիմա նրան փոխարինող է փնտրում։
Այսպիսով, շաբաթ Մարտունի կատարած այցի նկարներից էլ նկատելի է դառնում, որ Ավանեսյանն ու Թորոսյանն մրցակցում են ու փորձում են Նիկոլ Փաշինյանի աչքին լավ երևալ՝ մեկը՝ իր պաշտոնին մնալու, մյուսը՝ իր պաշտոնին վերադառնալու համար:

Ուշագրավ է նաեւ, որ բժշկական կենտրոնի բացման արարողությունից հետո շատ քննարկվեց Անահիտ Ավանեսյանի ոճն ու հագուկապը, ավելին՝ Ավանեսյանի խոսնակն էլ նախարարի նկարն էր գցել իր ֆեյսբուքյան էջում՝ առաջարկելով գնահատել նրա ոճը:




Լրահոս