ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1 տոննա կոկաինի գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավորի աշխատակիցները բանտից տեղափոխվել են. ինչ է որոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով քննությունը վերջնական փուլին է մոտեցել, ու ԱԱԾ-ն որոշում կկայացնի։ Ասել է, թե նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գործի ավարտական փուլում կալանավորների նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել։ Մասնավորապես ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ընկերության տնօրեն Լ.Ա-ի, որը կին է, եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ասել է, թե նրանք կալանավայրից դուրս են եկել ու ներկայումս կրում են տնային կալանք։

Գրել էինք, որ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների, ու, ըստ էության, շատ պատասխաններ եվրոպական գործընկերներից արդեն ստացել են։ Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկային ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։

Քնար Մանուկյան




Լրահոս