ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը հանկարծամահ է եղել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան էջում հայտնել է․ «Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապտիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»։
Նշենք, որ Մաթեւոս Ասատրյանն ամուսնացած էր, ունի 3 երեխա։
ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է պատգամավորի ընտանիքի անդամներին և հարազատներին անժամանակ մահվան կապակցությամբ։