ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։

Նրա փոխարեն մանդատ կստանա Տիգրան Պարսիլյանը։

Նա 2018թ-ին՝ հեղափոխությումից հետո, նշանակվել էր Արարատի փոխմարզպետ: Մեկ տարի պաշտոնավարելուց հետո՝ 2019 թ-ին ազատվել էր պաշտոնից։ Նա ԱԺ-ում զբաղեցնում է Ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը։

ArmLur.am-ը Տիգրան Պարսիլյանից հետաքրքրվեց՝ վերցնելու՞ է արդյոք մանդատը.

«Անկեղծ ասած այս պահին պարոն Ասատրյանի հանկարծահաս մահն է ավելի հուզել, քան՝ ինձ հասած մանդատը»,-ասաց նա:




Լրահոս