ԼՂ-ում ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան․ ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղում։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիում փակվել է մեկ դիտակետ։ Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 19-ից փակվել է 10-ը դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և զինտեխնիկայի տեղափոխումը ՌԴ՝ պլանային վերանորոգման նպատակով։ Շարունակում են աշխատանքները էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակեցված տարածքներին վերականգնելու նպատակով։




Լրահոս