Հայտնի է պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի, հուղարկավորության վայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

«Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից, նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին: Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը հանկարծամահ է եղել:




Լրահոս