Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի մեկ կետի գրավման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցամաքում գտնվող զինվորների հետ համաձայնեցված՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչը հարվածել է մոտավորապես տասը ահաբեկիչների պահպանման վայրի: Դրանից հետո Իսրայելի ցամաքային զորքերը հայտնաբերել են իրենց մոտակայքում գործող հակատանկային հրթիռային խցիկ։ Իսրայելի զորքերն ինքնաթիռ են ուղարկել հարվածելու համար»,- ասվում է բանակի Telegram-ի հաղորդագրության մեջ:

Իսրայելական բանակի տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել են ՀԱՄԱՍ-ի տասնյակ ականանետեր։ Բացի այդ, Իսրայելի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել շարժման ռազմավարական թիրախներին, ինչպես նաև հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ի մի քանի անդամների, որոնք պատնեշված են եղել Ալ-Քուդս հիվանդանոցի հարևանությամբ գտնվող շենքում: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել գրոհայիններին, և տեղում լսվել են «ուժեղ երկրորդական պայթյուններ», որոնք «մատնանշում են ՀԱՄԱՍ-ի զինամթերքի պահեստի առկայությունը» քաղաքացիական տարածքում:

Հավելենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շարունակվում է հոկտեմբերի 7-ից։ Իսրայելական կողմից զոհվել է 1,4 հազար մարդ, Պաղեստինը զոհերի թիվը գնահատում է 10 հազար։ Նոյեմբերի 2-ին Իսրայելի բանակը հայտարարեց Գազա քաղաքի ամբողջական շրջափակման մասին։ Նոյեմբերի 6-ին Իսրայելը հայտարարեց ՀԱՄԱՍ-ի հատուկ գործողությունների համար պատասխանատու Ջամալ Մուսայի, ինչպես նաև Գազայի հատվածի մզկիթում պաղեստինյան շարժման հրթիռային համալիրի ոչնչացման մասին։




Լրահոս