«Դ!եմ եմ»-ն այսօր հանդիպում է սլավոնական համալսարանի ուսանողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դ!եմ եմ» նախաձեռնությունն այսօր՝ ժամը 12:20, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում: Այդ մասին հաղորդում է  «Դ!եմ եմ» նախաձեռնությունը:

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս