«Դեմ եմ»-ը ՍԴ-ին կոչ է անում քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչը` Սահմանադրական դատարանին.

« «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները լինելով սահմանադրության կետերին հակասող, վերստին վիճարկվում են սահմանադրական դատարանում:

Համաձայն ՍԴ աշխատակարգային որոշման օրենքը վիճարկվելու է ս.թ. մարտի 31-ին: Խնդիրը շարունակում է գտնվել հասարակության ուշադրության կենտրոնում գլխավորապես առկախված հարցերի տեսքով, քանի որ կառավարությունը հետևողական չի եղել սահմանադրական դատարանի նախորդ որոշմանը, իսկ սահմանադրական դատարանը մինչ այժմ չի հայտնել փոփոխության վերաբերյալ իր խոստացված դիրքորոշումը: Այս հակասական իրավիճակը բխում է այն իրավական բացից, որը չի նախատեսում սահմանադրական դատարանի ընդունած որոշումների արդյունքի գնահատականը, որը ևս պետք է իմպերատիվ լինի օրենքը մշակողի համար:

Կարևորելով գործի հանրային հնչեղությունը` կոչ ենք անում սահմանադրական դատարանին քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով` ապահովելու գործընթացի մատչելիությունը և թափանցիկությունը: Նման դատավարությունների թափանցիկության աստիճանը իր անմիջական ազդեցությունն է ունենում հասարակության կողմից արդյունքների վստահելիության վրա»:




Լրահոս