ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հարվարդի համալսարանի ուսանողները պառկած բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով դադարեցնել արյունահեղությունը Գազայում:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ աջակցող միջոցներ են տրամադրվում հաշմանդամություն եւ սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց:

Կիմա Առաքելյան (66 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տրամադրվում են հետեւյալ աջակցող միջոցները՝ պրոթեզներ (վերին եւ ստորին վերջույթի), կրծքագեղձի էկզոպրոթեզ, ակնագնդի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր/պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, գուլպաներ (անդամահատված ծայրատի համար), լսողական սարքեր, լսողական սարքերի անհատական ներդիրներ, աղեկապեր, սեղմիրաններ, հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ, ծնկակալեր, ռեկլինատորներ, կոշիկներ (oրթոպեդիկ, պրոթեզի, օրթեզի):

ՀՀ աշխատանքիեւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող են արդյոք պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրվել կառուցապատման իրավունքով: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչպես կարող է տնօրինվել հողամասի կառուցապատման իրավունքը:

Արտակ Մուրադյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից: Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:

 




Լրահոս