
Նոյեմբերի 8-ին, ժամը 05։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է հացատուն և անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հացատանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:26-ին, մարվել՝ 07:59-ին: Այրվել են հացատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ), կենցաղային իրեր և գոմաղբ։