
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ որոշակի խոչընդոտներ կունենա՝ ճանապարհի վերանորոգման պատճառով:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը՝ հավելելով, որ նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։
Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։