![](https://armlur.am/wp-content/uploads/2023/11/l-62x0wh-1469x856z-0.535.jpeg)
Նոյեմբերի 8-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ալոիս Ռաիների (ՔԴՄ/ՔՍՄ) հետ: Ինչպես հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Քննարկվել են նաև տարբեր ոլորտներում Ռեգեն քաղաքի հետ Տավուշի մարզի և Վանաձոր քաղաքի համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են զբոսաշրջության զարգացմանը, թափոնների կառավարմանը, մունիցիպալ ծառայությունների բարելավմանը, ինչպիսիք են մանկապարտեզի կառավարումը, էներգաարդյունավետությունը և այլն:
Համագործակցության ծրագրերն իրականացվում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և GIZ-ի աջակցությամբ: