Ջրառատի կամրջի մոտ քաշքշել, հայհոյել ու հանել են ավտոմատը. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղի մոտ «Ֆորդ» մակնիշի եւ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդները մեքենան ճանապարհը չզիջելու շուրջ վիճաբանել են ու քաշքշել միմյանց։

«Մերսեդեսի» վարորդի կինը, որը ամուսնու հետ է եղել, ողջ միջադեպի ականատեսն է եղել ու վիճաբանության ժամանակ օգնություն է կանչել։

Դեպքից հետո «Մերսեդեսի» վարորդը կատարված միջադեպի մասին պատմել է որդիներին, ու կռիվը ունեցել է նոր շարունակություն։ «Մերսեդեսի» վարորդի որդիները գնացել են Ջրառատի կամուրջի մոտ ու հանդիպման կանչել «Ֆորդի» վարորդին։

Արդյունքում՝ հանդիպումը կայացել է, ու սկսվել է թեժ քննարկում, որից հետո «Մերսեդեսի» վարորդի որդին հանել է ինքնաձիգը ու կրակել միջադեպի մյուս մասնակիցների ուղղությամբ, որի կրակոցներից մեկ անձ ոտքի շրջանում ստացել է  հրազենային վնասվածք։

Իրավապահները փնտրում են միջադեպի մասնակիցներին։

Քնար Մանուկյան




Լրահոս