Գյուղապետը խոստացել էր եթե 600 ստորագրություն հավաքվի` հրաժարական կտա, սակայն խաբել է. Ջրառատում չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրառատի համայնքապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզպետարանի երկու աշխատակցի և համայնքի բնակիչների միջև։ Բնակիչները պահանջում են, որպեսզի համայնքապետ Սամվել Գալստյանը հրաժարական տա։

Նախ նշենք, որ Ջրառատի համայնքապետը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է, որը պարբերաբար սկանդալների կիզակետում է հայտնվում։ Հիշեցնենք` Ջրառատ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Գալստյանի հրաժարականը։

Գյուղապետի հետ կապված դժգոհությունների ալիքը սկսել է ավելի վաղ։ Գյուղապետն ասել է` եթե 600 ստորագրություն հավաքվի հրաժարական կտա։ Հավաքվել է պահանջածից ավելի շատ ստորագրություն, սակայն գյուղապետը հրաժարական չի ներկակացրել` պատճառանաբանելով, թե ի՞նչպես վստահ լինի, որ այդ ստորագրությունները հենց իրեն ընտրած մարդկանցն են եղել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` գյուղապետը աշխատողներին ասել է, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տալու։

ArmLur.am-ի տեղեկություններով` հիմա Ջրառատի գյուղապետարանի աշխատողներին կանչել են մարզպետարան։ Հիմա նիստ է ընթանում, որտեղ քննարկվում է Սամվել Գալստյանի հրաժարականի հարցը։




Լրահոս