ՖՈՏՈ․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է. իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ի` ժամը 11:12-ին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։ Առկա են ծխացող կոճղեր, տեղում շարունակվում են հետհանգեցման աշխատանքները։




Լրահոս