ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական մշակույթը բնաջնջողը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխնախագահ: Արցախում հայկական պատմամշակութային հետքը հետեւողականորեն, բարբարոսաբար ջնջող երկիրը, որ պետք է լիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թիրախում, դառնում է այդ կազմակերպության փոխնախագահ: Օրինակները շատ են, հիմնական նապատակը վերացնել հայկական գոյության նշանները և փաստերը։

2020 թվականից հետո վանդալիզմի ենթարկվեցին ադրբեջանական կողմի տիրապետության տակ անցած տարածքներում գտնվող  հուշակոթողները, խաչքարերը, պատմական Սուրբ Ղազանչեցոց վանքը դարձրին մզկիթ՝ գմբեթը կլորացնելով։ Ադրբեջանական զորքերը բարբարոսաբար  կրակում էին խաչքարերի վրա, ավիրում դրանք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամրագրված նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Այժմ, երբ ամբողջ Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ է, վտանգված է հայկական մշակույթը և արծեքները՝ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ, հուշակոթողներ, թանգարաններ, պատմական նմուշներ։

Կասկածելի է արդյոք այժմ էլ, երբ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխնախագահ է ընտրվել Ադրբեջանը, կառույցը ջատագով կլինի հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցով։

Էմմա Միքայելյան




Լրահոս